Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 801. Կոմիտենտի կողմից կոմիսիայի պայմանագրով կատարվածն ընդունելը
Հոդված 801. Կոմիտենտի կողմից կոմիսիայի պայմանագրով կատարվածն ընդունելը
Կոմիտենտը պարտավոր է`
1) կոմիսիոներից ընդունել կոմիսիայի պայմանագրով կատարվածը.
2) զննել իր համար կոմիսիոների ձեռք բերած գույքը և վերջինիս անհապաղ ծանուցել դրանում հայտնաբերված թերությունների մասին.
3) կոմիսիոներին ազատել կոմիսիոն հանձնարարության կատարման համար երրորդ անձանց հանդեպ նրա ստանձնած պարտավորություններից: