Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-10-ից մինչև 2003-11-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 236. Հաջորդող գրավ

գործել է մինչև 2003-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 236. Հաջորդող գրավ

1. Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ):

2. Հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրերով:

3. Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։