Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-10-ից մինչև 2003-11-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 997. Ապահովագրությունը գլխավոր պոլիսով

գործել է մինչև 2003-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 997. Ապահովագրությունը գլխավոր պոլիսով

1. Միասեռ գույքի (ապրանքներ, բեռներ և այլն) տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով կարող է ապահովագրողի և ապահովագրվողի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի` գլխավոր պոլիսի միջոցով:

2. Ապահովագրվողը պարտավոր է գլխավոր պոլիսի գործողության ներքո ընկնող գույքի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ` դրանք ստանալիս անհապաղ, հայտնել այդպիսի պոլիսով պայմանավորված տեղեկությունները: Ապահովագրվողը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:

3. Ապահովագրվողի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական պոլիսներ տալ գլխավոր պոլիսի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:

4. Ապահովագրական պոլիսը գլխավոր պոլիսին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական պոլիսին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։