Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-09-30-ից մինչև 2008-07-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 805. Կոմիսիայի պայմանագրի դադարելը

գործել է մինչև 2008-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 805. Կոմիսիայի պայմանագրի դադարելը

Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, կոմիսիայի պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`

1) կոմիտենտի կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու.

2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում կոմիսիոների կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու.

3) կոմիսիոների մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու.

4) կոմիսիոներին սնանկ ճանաչելու:

Կոմիսիոներին սնանկ ճանաչելու դեպքում, ի կատարումն կոմիտենտի ցուցումների, կոմիսիոների կնքած գործարքներով կոմիսիոների իրավունքները և պարտականություններն անցնում են կոմիտենտին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։