Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 802. Կոմիսիոն հանձնարարության կատարման ծախսերը հատուցելը
Հոդված 802. Կոմիսիոն հանձնարարության կատարման ծախսերը հատուցելը
1. Կոմիտենտը պարտավոր է, բացի կոմիսիոն վարձատրությունից, իսկ համապատասխան դեպքերում` նաև դելկրեդերի համար լրացուցիչ վարձատրությունից, կոմիսիոներին հատուցել կոմիսիայի պայմանագրի կատարման հետ կապված նրա ծախսերը:
2. Կոմիսիոները կոմիտենտի` իր մոտ գտնվող գույքի պահատվության համար ծախսերի հատուցման իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ կոմիսիայի պայմանագրով: