Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 267. Գրավ դրված հողամաuում գրավատուի կողմից շենքեր և շինություններ կառուցելը
Հոդված 267. Գրավ դրված հողամաuում գրավատուի կողմից շենքեր և շինություններ կառուցելը
Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամաuում uահմանված կարգով կառուցելու շենքեր և շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի և շինությունների վրա ևս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով:
(267-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)