Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 793. Կոմիսիոն հանձնարարությունը կատարելը
Հոդված 793. Կոմիսիոն հանձնարարությունը կատարելը
1. Պարտավորություն ստանձնած կոմիսիոները պարտավոր է այն կատարել կոմիտենտի համար առավել ձեռնտու պայմաններով և կոմիտենտի ցուցումներին համապատասխան, իսկ կոմիսիայի պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
2. Այն դեպքում, երբ կոմիսիոները գործարքը կնքել է կոմիտենտի նշած պայմաններից ավելի ձեռնտու պայմաններով, լրացուցիչ օգուտը կոմիտենտի և կոմիսիոների միջև բաշխվում է հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: