Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 74 · ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

Հոդված 1232. Ժառանգության բաժինների ավելացումը

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 1232. Ժառանգության բաժինների ավելացումը

1. Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից` առանց այլ ժառանգի նշելու, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անարժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչվելու հետևանքով, ապա ժառանգության մասը, որը կհասներ նման դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգության հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց միջև բաշխվում է հավասար բաժիններով:

Եթե ժառանգատուն իր ամբողջ գույքը կտակել է իր նշանակած ժառանգներին, ապա ժառանգությունից հրաժարված կամ վերը նշված այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին հասանելիք ժառանգության մասն անցնում է մնացած ըստ կտակի ժառանգներին և բաշխվում է նրանց միջև ժառանգության բաժիններին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չեն կիրառվում, եթե`

1) հրաժարված կամ այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին նշանակված է ենթաժառանգ.

2) ժառանգը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ այլ ժառանգի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։