Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 800. Կոմիսիոների հաշվետվությունը
Հոդված 800. Կոմիսիոների հաշվետվությունը
Հանձնարարությունը կատարելուց հետո կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին հաշվետվություն ներկայացնել և վերջինիս հանձնել կոմիսիայի պայմանագրով ստացվածը: Հաշվետվության վերաբերյալ առարկություններ ունեցող կոմիտենտը պարտավոր է հաշվետվությունն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով: Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով: