Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-03-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 231. Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի գրավը

գործել է մինչև 2012-03-17Բացել ARLIS-ում

Հոդված 231. Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի գրավը

1. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ:

2. Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության:

Գրավառուի պահանջով այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու դեպքում այն վաճառելիս կիրառվում են սույն օրենսգրքի 195 հոդվածով սահմանված` գնելու նախապատվության իրավունքի մասին կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։