Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 939. Փաստաթղթերն ընդունելուց հրաժարվելը
Հոդված 939. Փաստաթղթերն ընդունելուց հրաժարվելը
1. Եթե կատարող բանկը հրաժարվում է ընդունել իրենց արտաքին հատկանիշներով ակրեդիտիվի պայմաններին չհամապատասխանող փաստաթղթերը, նա պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել միջոցներն ստացողին և էմիտենտ բանկին` նշելով հրաժարվելու պատճառները:
2. Եթե էմիտենտ բանկը, ստանալով կատարող բանկի ընդունած փաստաթղթերը, գտնում է, որ դրանք իրենց արտաքին հատկանիշներով չեն համապատասխանում ակրեդիտիվի պայմաններին, իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և կատարող բանկից պահանջել ակրեդիտիվի պայմանների խախտմամբ միջոցներ ստացողին վճարված գումարը, իսկ չծածկված ակրեդիտիվով` հրաժարվել վճարված գումարները հատուցելուց: