Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1037. Համատեղ գործունեության պայմանագրի լուծումը կողմի պահանջով
Հոդված 1037. Համատեղ գործունեության պայմանագրի լուծումը կողմի պահանջով
Սույն օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերի հետ մեկտեղ ժամկետի կամ նպատակի` որպես վերացնող պայմանի նշմամբ կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմն իր և մնացած մասնակիցների միջև եղած հարաբերություններում իրավունք ունի հարգելի պատճառի առկայությամբ պահանջել լուծելու պայմանագիրը` դրա հետևանքով մնացած մասնակիցներին հասցված իրական վնասը հատուցելու պայմանով: