Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը
Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը
1. Գրավատուն իրավունք ունի oգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան, այդ թվում` դրանից ստանալու պտուղներ և եկամուտներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան oտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց oգտագործման, կամ տնoրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով:
Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով և հիմքերով:
Մինչև գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:
4. Գրավառուն իրավունք ունի oգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեսված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա oգտագործման մասին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ և եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի:
(238-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)