Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5.1. Միասնական սոցիալական ծառայությունը
Հոդված 5.1. Միասնական սոցիալական ծառայությունը
1. Միասնական սոցիալական ծառայությունը (օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև իր ստորաբաժանումների միջոցով) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակում կամ վերահաշվարկում է սույն օրենքով սահմանված նպաստները, դադարեցնում է դրանք ստանալու իրավունքը, ապահովում է նշված նպաստների վճարումը կամ մերժում է նպաստներ նշանակելու, նշանակված նպաստները վերահաշվարկելու դիմումները։
(5.1-ին հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-426-Ն)