Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · (գլուխը խմբ. 24.10.24 ՀՕ-407-Ն)

Հոդված 15.1. ․ Անապահովության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 15.1․ Անապահովության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունքի որոշման համար հիմք հանդիսացող տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.

3) սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու դեպքում.

4) ընտանիքի անդամի՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքում.

5) ընտանիքի միակ անդամի մահվան դեպքում.

6) անապահովության նպաստ ստանալու իրավունքից հրաժարվելու դեպքում.

7) ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման դեպքում։

2. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը և անապահովության նպաստի վճարումը դադարեցվում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-7-րդ կետերում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։