Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը

(վերնագիրը խմբ. 24.10.24 ՀՕ-407-Ն)

1. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ ընտանիքի կողմից ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված՝ եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքի որոշման համար հիմք հանդիսացող տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.

3) անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում.

4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում.

5) ընտանիքի միակ անդամի մահվան դեպքում.

6) եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքից հրաժարվելու դեպքում.

7) ընտանիքի անդամի՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքում.

8) ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման դեպքում։

2. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը և եռամսյա հրատապ օգնության վճարումը դադարեցվում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-8-րդ կետերում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից։

3. Ընտանիքին ընթացիկ տարվա մեջ եռամսյա հրատապ օգնություն կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ։

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-503-Ն, 24.10.24 ՀՕ-407-Ն)

(01.12.14 ՀՕ-207-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-407-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։