Հոդված 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը և վճարելը
Հոդված 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը և վճարելը
1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար տարածքային կենտրոն են ներկայացվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների բնակության (հաշվառման) վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա:
4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե նոր ծնված երեխայի ծնողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք, կամ դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):
6. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-327-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-229-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-229-Ն)
9.
(25-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, փոփ., խմբ. 24.11.15 ՀՕ-144-Ն, փոփ. 16.04.20 ՀՕ-229-Ն, 25.10.23 ՀՕ-327-Ն)
(01.12.14 ՀՕ-207-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.20 ՀՕ-229-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 17.12.25 ՀՕ-482-Ն օրենքի լրացման մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից` համաձայն նույն օրենքի 16-րդ հոդվածի)
(17.12.25 ՀՕ-482-Ն օրենքն ունի անցումային դրույթ)