Անցնել բովանդակությանը
Գլուխ 6.1 · (գլուխը լրաց. 17.12.25 ՀՕ-482-Ն)

Հոդված 26.3. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված նպաստի գումարը վճարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26.3. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված նպաստի գումարը վճարելը

1. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) շահառու երեխայի վեց տարեկանը լրանալու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի հաշվառումից դուրս գալու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

4) ծնողի կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

5) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը վեց ամիս անընդմեջ չվճարելու դեպքում.

6) շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամսից ավելի ժամկետով բացակայելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 26.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի.

7) շահառու երեխայի կամ ծնողի մահվան դեպքում.

8) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.

9) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային կենտրոնում տալու դեպքում.

10) անձին սույն օրենքի խախտմամբ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակված լինելու դեպքում:

2. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

3. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի վճարումը դադարեցվում է՝

1) ծնողի` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) ծնողի՝ սույն օրենքի 26.2-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու կամ այդ հանգամանքը սույն օրենքի 26.2-րդ հոդվածի 11-12-րդ մասերով սահմանված կարգով չհաստատվելու դեպքում՝ սահմանված տասներկուամսյա ժամկետը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

4. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով շահառու երեխայի կամ ծնողի՝ կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է հաշվառվելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ գրավոր դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և ծնողի գրավոր դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) ծնողի մահվան հիմքով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում՝ ծնողի մահվան ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում մյուս ծնողի կողմից գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

5) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում ծնողի գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ վճարելը վերսկսվում է`

1) նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում՝ ծնողի՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերն անձամբ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

2) նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու վերաբերյալ տեղեկատվությունը բանկից ստանալու կամ լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարաններում առկա լինելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմնից ինքնաշխատ եղանակով ստանալու կամ տարածքային կենտրոն ծնողի անձամբ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե նշված հանգամանքներն ի հայտ են եկել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում (մինչև վեցերորդ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ):

6. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և նպաստ վճարելը վերսկսվում է, եթե դիմելու օրվա դրությամբ՝

1) ծնողը և շահառու երեխան, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,

2) ծնողը և շահառու երեխան բավարարում են սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաև սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները:

7. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները, այդ թվում՝ վեցամսյա ժամկետը, կիրառվում են ոչ ավելի վաղ, քան ծնողի և շահառու երեխայի՝ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաև սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարելու օրվանից:

8. Եթե երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա նպաստը սույն օրենքով սահմանված կարգով կարող է նշանակվել նաև շահառու երեխայի մյուս ծնողին՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է նպաստ ստանալու իրավունքը դադարելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն մասում նշված դեպքում ներկայացվում է նաև ծնողի (որի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով)՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը մյուս ծնողին նշանակելու (վճարելու) համաձայնության մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կամ այդ մասին տարածքային կենտրոնում վերջինիս տված գրավոր հայտարարությունը:

9. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում, և նույն շահառու երեխայի համար երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք կրկին ձեռք բերելու դեպքում ծնողին նպաստ սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

10. Եթե երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող վեց ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք է ունեցել: Չվճարված նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու կամ տեղեկատվությունը ստացվելու ամսվա գումարը) վճարվում է ծնողի դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան հաջորդող ամսվա նպաստի գումարի հետ:

11. Ծնողի մահվան պատճառով չվճարված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը վճարվում է ծնողի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող վեց ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չի եղել:

12. Ծնողի մահվան դեպքում չվճարված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը վճարվում է մյուս ծնողին կամ շահառու երեխայի 18 տարեկան և դրանից բարձր տարիքի քրոջը կամ եղբորը: Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում ծնողի մահվան պատճառով չվճարված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

13. Ծնողի մահվան դեպքում չվճարված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։