Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է Միասնական սոցիալական ծառայության՝ օրենսդրությամբ սահմանված տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն):

2. Դիմողը հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

3. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-426-Ն)

4. Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ սահմանած կարգով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի սոցիալական գնահատման) համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:

(6-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-230-Ն, 24.10.24 ՀՕ-407-Ն, խմբ., փոփ. 24.10.24 ՀՕ-426-Ն)

(01.12.14 ՀՕ-207-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-407-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։