Հոդված 8. Պետական նպաստների վճարման կազմակերպումը
Հոդված 8. Պետական նպաստների վճարման կազմակերպումը
1. Պետական նպաստները վճարվում են սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպությունների (այսուհետ` վճարող կազմակերպություն) միջոցով:
2. Պետական նպաստների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. (մասն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-503-Ն)
4. Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։ Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Անապահովության նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով:
6. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-482-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-482-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-482-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-482-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-482-Ն)
(8-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-240-Ն, փոփ., լրաց. 07.12.22 ՀՕ-503-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-327-Ն, փոփ., լրաց. 24.10.24 ՀՕ-407-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-482-Ն)
(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.10.24 ՀՕ-407-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)
(17.12.25 ՀՕ-482-Ն օրենքն ունի անցումային դրույթ)