Հոդված 48.2. Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները
Հոդված 48.2. Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները
1. Միասնական սոցիալական ծառայությունը՝
1) գործատուներից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.
2) հարկային մարմնից, պետական կառավարման և այլ մարմիններից ստանում է տեղեկատվական շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Կառավարության սահմանած դեպքում և կարգով ստուգում է դրանց հավաստիությունը.
3) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին, պետական կառավարման և այլ մարմիններ` տեղեկատվական շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու և դրանք փոփոխելու համար.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.
5) վարում է տեղեկատվական շտեմարանը, այդ շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.
6) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքում` աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.
7) իրականացնում է օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
(48.2-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-418-Ն)