Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 50. Կենսաթոշակառուի պարտականությունները
Հոդված 50. Կենսաթոշակառուի պարտականությունները
1. Կենսաթոշակառուն պարտավոր է`
1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ.
2) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:
2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքով սահմանված կարգով:
(50-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 01.07.19 ՀՕ-112-Ն)