Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Պետական կենսաթոշակային ապահովության իրավական կարգավորումը
Հոդված 3. Պետական կենսաթոշակային ապահովության իրավական կարգավորումը
1. Պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, կենսաթոշակային ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր), սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված են սույն օրենքով սահմանվածից տարբեր նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
(3-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, փոփ., լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն)