Հոդված 49. Ֆիզիկական ու իրավաբանական անձանց և կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 49. Ֆիզիկական ու իրավաբանական անձանց և կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները
1. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպություններն իրավունք ունեն`
1) լիազոր մարմնից խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալու պետական կենսաթոշակային համակարգի գործունեության մասին, լիազոր մարմին ներկայացնել կենսաթոշակային ապահովության հարցերին վերաբերող դիմումներ.
2) լիազոր մարմնից ստանալու շտեմարանի` իրենց վերաբերող տվյալներ և դրանք փոփոխելու մասին առաջարկություններ ներկայացնել լիազոր մարմին` Կառավարության սահմանած կարգով.
3) դիմելու լիազոր մարմին` իրենց կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու (կենսաթոշակ վճարելը վերսկսելու) համար:
2. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպությունները կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար ներկայացնում են հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր:
3. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների տված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(49-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն)