Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 35. Կենսաթոշակ վճարելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 35. Կենսաթոշակ վճարելը

1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով:

2. Կենսաթոշակը վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած կազմակերպության կամ Կառավարության լիազորած այլ կազմակերպության միջոցով:

Կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը:

3. Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

4. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-483-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-483-Ն)

6. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ՝ վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

6.1. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա:

6.2. Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

8. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

9. Կենսաթոշակը վճարվում է նաև կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

10. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

11. Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

12. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

13. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում:

14. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով դադարեցվում է (լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում)`

1) սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալու դեպքում.

2) կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում:

15. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան՝ կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

(35-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, խմբ., լրաց. 19.06.13 ՀՕ-82-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-120-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-156-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-1-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-221-Ն, լրաց. 15.11.17 ՀՕ-200-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-239-Ն, 23.03.18 ՀՕ-290-Ն, լրաց. 04.03.20 ՀՕ-109-Ն, խմբ., լրաց. 18.06.20 ՀՕ-322-Ն, լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.12.22 ՀՕ-504-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-527-Ն, խմբ., փոփ. 17.12.25 ՀՕ-483-Ն)

(07.12.22 ՀՕ-504-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։