Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 16. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը
Հոդված 16. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը
(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն)
1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Կառավարությունը:
2. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:
(16-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն, 23.03.18 ՀՕ-290-Ն)