Գլուխ 3 · ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
Հոդված 15. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
Հոդված 15. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
1. Հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունները կատարվում են` անկախ ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների գծով պարտապանների կողմից պարտավորությունների կատարումից:
2. Հիփոթեքային պարտատոմսերի մարումը, իսկ նախատեսված լինելու դեպքում՝ նաև վաղաժամկետ մարումը, իրականացվում է ազդագրով սահմանված կարգով: