Գլուխ 3 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
Հոդված 19. Հիպոտեկային պարտատոմսերի ռեեստրի վարումը և պահառությունը
Հոդված 19. Հիպոտեկային պարտատոմսերի ռեեստրի վարումը և պահառությունը
1. Հիպոտեկային պարտատոմսերի ռեեստրի վարման և պահառության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիան:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի պահանջով պահանջը ներկայացնելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել տեղեկություններ հիպոտեկային պարտատոմսերի անվանատերերի կամ սեփականատերերի վերաբերյալ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: