Գլուխ 5 · ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 19. Թողարկողի անվճարունակության, սնանկության դեպքում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
Հոդված 19. Թողարկողի անվճարունակության, սնանկության դեպքում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
1. Թողարկողի անվճարունակության և (կամ) սնանկության դեպքում ապահովման միջոցների կառավարումը և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումն իրականացվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(19-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-270-Ն)