Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 4. Սույն բաժնի կիրառման շրջանակը

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Սույն բաժնի կիրառման շրջանակը

Սույն բաժնի դրույթները չեն տարածվում՝

1) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերի վրա.

2) Կենտրոնական բանկի սահմանած օտարերկրյա պետությունների ցանկում ընդգրկված որևէ պետության, նրա կենտրոնական բանկի կամ տեղական կառավարման մարմնի կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերի վրա.

3) Կենտրոնական բանկի սահմանած ցանկում ընդգրկված միջազգային կազմակերպությունների թողարկած ոչ բաժնային արժեթղթերի վրա.

4) կրոնական, կրթական, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կրոնական, կրթական կամ բարեգործական նպատակներով թողարկված արժեթղթերի վրա.

5) բանկերի կողմից շարունակական ձևով թողարկվող ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե դրանք՝

ա. փոխարկելի կամ փոխանակելի չեն,

բ. չեն հավաստում որևէ այլ տեսակի արժեթղթերի ձեռքբերման կամ բաժանորդագրման իրավունքներ, ինչպես նաև կապված չեն ածանցյալ ֆինանսական գործիքների հետ,

գ. հավաստում են դրամական միջոցների ավանդադրումը բանկում, և

դ. դրանց հատուցումը երաշխավորված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

6) բանկերի կողմից շարունակական ձևով թողարկվող ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը և դրանք`

ա. փոխարկելի կամ փոխանակելի չեն, և

բ. չեն հավաստում որևէ այլ տեսակի արժեթղթերի ձեռքբերման կամ բաժանորդագրման իրավունքներ, ինչպես նաև կապված չեն ածանցյալ ֆինանսական գործիքների հետ.

7) ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.

8) դրամական շուկայի գործիքների վրա.

9) բաց ներդրումային ֆոնդերի կողմից թողարկվող արժեթղթերի վրա:

(4-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն, խմբ., փոփ. 27.10.16 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։