Գլուխ 5 · ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴ
Հոդված 48. Անվճարունակ ապահովագրական ընկերությունների վճարները
Հոդված 48. Անվճարունակ ապահովագրական ընկերությունների վճարները
1. Կենտրոնական բանկի կողմից «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերությունը անվճարունակ ճանաչելու մասին որոշում ընդունելու օրվանից ապահովագրական ընկերությունը Երաշխավորման ֆոնդին վճարներ չի վճարում:
(հոդվածը 03.07.26 ՀՕ-378-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)