Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 8 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և հիմնական խնդիրները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և հիմնական խնդիրները

1. Սույն օրենքը կարգավորում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց պատճառված վնասներից բխող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի, ինչպես նաև օրինական հիմքերով դրանք տիրապետող այլ անձանց պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, սահմանում է այն ավտոտրանսպորտային միջոցների տեսակները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա է պարտադիր ապահովագրության, և այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են ապահովագրել այդ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, սահմանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի ստեղծման, գործունեության, կարգավորման և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի և Տեղեկատվական համակարգի ստեղծման և օգտագործման կարգը և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`

1) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանության երաշխավորումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը և դրա շարունակական գործունեության ապահովումը, դրա վերաբերյալ կնքված ապահովագրության պայմանագրերի հետ կապված հարաբերությունների կարգավորումը.

3) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասությունների սահմանումը.

4) ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերի արդյունավետության երաշխավորումը:

3. Սույն օրենքի համաձայն` պարտադիր ապահովագրման ենթակա է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող և (կամ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվությունը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

4. Սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների հետևանքով առաջացած վնասները:

(1-ին հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-93-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։