Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անցկացվում է` Գլխավոր վարչության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների և Գլխավոր վարչության կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:
2. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)
3. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը, ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը, արտաքին հետախուզության ծառայությունը և քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում՝ կապի ուղիներ և միջոցներ տրամադրելով՝ բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:
4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է:
5. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)
7. Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի, ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի հետ: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման:
(31-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, փոփ. 08.04.09 ՀՕ-87-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-90-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-148-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-603-Ն, 23.12.22 ՀՕ-616-Ն, լրաց. 16.04.26 ՀՕ-172-Ն)
(31-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությունների մասով ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը)
(հոդվածը 07.05.26 ՀՕ-224-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից)