Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի և փաստաթղթերի հասանելիությունը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի և փաստաթղթերի հասանելիությունը

(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

1. Յուրաքանչյուր ոք իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելուց, քրեական հետապնդումը դադարեցնելուց, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` չորս ամսվա ընթացքում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը:

2. Նշված նյութերը և փաստաթղթերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը տրամադրելը մերժվում է, եթե քրեական վարույթը շարունակվում է, և դրանց տրամադրումը կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտումը, կամ եթե առկա է պետական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և ժամկետում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեական վարույթը կարճելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք նշված ժամկետներն անցնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ոչնչացվում են:

4. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)

5. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների վերաբերյալ արդյունքների, այդ թվում՝ տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի փոխանցումը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին չի հանդիսանում դրանց հրապարակում:

(6-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-96-Ն, 03.07.25 ՀՕ-211-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։