Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 38. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 38. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինն իրավունք չունի իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ:

3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։