Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-02-17-ից մինչև 2021-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերի և փաստաթղթերի հրապարակայնությունը

գործել է մինչև 2021-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերի և փաստաթղթերի հրապարակայնությունը

1. Յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը:

2. Նշված նյութերը և փաստաթղթերը տրամադրելը մերժվում է, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում և ժամկետում, եթե անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք ոչնչացվում են:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերը ենթակա են ոչնչացման անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ անձի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` եռամսյա ժամկետում:

(6-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։