Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 32. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը

գործել է մինչև 2023-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 32. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները, տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու նպատակով Գլխավոր վարչություն են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը: Քաղվածքը տրվում է դատարանի կողմից` նշված օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ որոշման հետ միաժամանակ, և այն պետք է պարունակի միայն վերահսկման ենթակա հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ:

2. Այն դեպքերում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, Գլխավոր վարչությունը, սույն հոդվածով նախատեսված կարգով, ապահովում է այդ միջոցառման իրականացումը, սակայն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման միջնորդությամբ Գլխավոր վարչություն դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում Գլխավոր վարչություն ներկայացնել դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը գլխավոր վարչություն ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավասություն ունեցող յուրաքանչյուր մարմնի կտրվածքով յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`

1) սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Գլխավոր վարչություն ներկայացրած միջնորդությունների ընդհանուր թվաքանակը.

2) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, և հետագայում քաղվածքը չի ներկայացվել.

3) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, իսկ դատարանը հետագայում իր որոշմամբ չի թույլատրել նման օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը:

(32-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-270-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

(32-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-5-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությունների մասով ուժի մեջ կմտնի վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։