Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-16-ից մինչև 2023-03-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-03-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 27. Աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) կնքումը

գործել է մինչև 2023-03-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 27. Աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) կնքումը

1. Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամկետով: Աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը:

2. (մասն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-267-Ն)

3. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը կնքելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա էլեկտրոնային տարբերակը, բացառությամբ առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունների, մուտքագրում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ հաշվառման համար: Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ տեղեկությունները միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական կայքում:

(27-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ., խմբ. 22.06.15 ՀՕ-82-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։