Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-16-ից մինչև 2023-03-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ

Հոդված 17. Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը և ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը

գործել է մինչև 2023-03-25Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը և ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը

1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:

2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դեպքերի:

4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավել բացակայելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:

(17-րդ հոդվածը լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-471-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)

(16.12.22 ՀՕ-471-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։