Հոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավումը
Հոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավումը
1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:
2. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման և ներկայացման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22.1-ին հոդվածը լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 14.06.23 ՀՕ-213-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո)