Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը

(վերնագիրը լրաց. 14.06.23 ՀՕ-213-Ն)

1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն կամ կամավոր ներգրավելու համար՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունը լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման և ներկայացման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(22.1-ին հոդվածը լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն, լրաց., խմբ. 14.06.23 ՀՕ-213-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։