Գլուխ 2 · ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21.4. Խորհրդի անդամները
Հոդված 21.4. Խորհրդի անդամները
1. Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն: Խորհրդի անդամները և տվյալ բանկի գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք:
2. Խորհրդի անդամները վարձատրվում են:
Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է ընդհանուր ժողովի կողմից և չի կարող մեկ տարուց պակաս լինել:
(21.4-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)