Գլուխ 4 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 39.4. Բանկի գործարքներում շահագրգռվածության մասին տեղեկությունները
Հոդված 39.4. Բանկի գործարքներում շահագրգռվածության մասին տեղեկությունները
Սույն օրենքի 39.3 հոդվածում նշված անձինք պարտավոր են տեղեկություններ տրամադրել խորհրդին, ներքին աուդիտին և արտաքին աուդիտն իրականացնող անձին`
ա) այն իրավաբանական անձանց մասին, որոնցում նրանք ինքնուրույն կամ նրանց հետ փոխկապակցված անձի (անձանց) հետ համատեղ տիրապետում են քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.
բ) այն իրավաբանական անձանց մասին, որոնց կառավարման մարմիններում նրանք պաշտոններ են զբաղեցնում.
գ) կնքված կամ կնքման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ:
(39.4 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)