Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-09-30-ից մինչև 2008-02-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 72. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 72. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. Բանկը լուծարվում է`

ա) լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում.

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.

գ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում.

դ) ընդհանուր ժողովի որոշմամբ.

ե) օրենքներով նախատեսված այլ հիմքերով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում բանկը լուծարվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(72-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-184-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։