Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ: ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 12. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը

գործել է մինչև 2013-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 12. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը

1. Մասնակիցների ռեեստրը վարողը տարին մեկ անգամ, անվճար, ոչ ուշ, քան մինչև ապրիլի 15-ը տեղեկատվություն է տրամադրում մասնակցին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ մասնակցին ներկայացվում է թղթային: Երկրորդ և հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը մասնակցին ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Եթե մասնակիցը չի կատարում ընտրություն սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը երկրորդ և հետագա անգամները թղթային կամ էլեկտրոնային ստանալու վերաբերյալ, ապա մասնակցին երկրորդ և հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողը թղթային տարբերակով ուղարկում է սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումում նշված հասցեով: Այն մասնակիցներին, ովքեր մասնակիցների ռեեստրը վարողին չեն ներկայացրել նախընտրելի հասցե, սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով մասնակիցների ռեեստրը վարողը ուղարկում է բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով: Մասնակիցը կարող է իր ցանկությամբ դադարեցնել տեղեկատվության ստացումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին նրա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը տարեկան 1 անգամից ավելի թղթային տարբերակով տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար կարող է մասնակցից գանձել վճար, որի չափը չի կարող գերազանցել դրա պատրաստման և տրամադրման համար կատարված ծախսերը` գումարած ռեեստրը վարողի ողջամիտ շահույթը:

5. Մասնակիցների ռեեստր վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանած բովանդակությամբ և կարգով:

Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար մուտք ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այդպիսի մուտքի ապահովմանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավոր է ապահովել տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` անձը նույնականացնող և տեղեկատվության գաղտնիությունը ապահովող ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել մասնակիցների ռեեստրը վարող անձի կողմից հրապարարակման այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմի և հրապարակման ձևի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։