Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 16. Մասնակիցների ռեեստրը վարողի գործառույթները

գործել է մինչև 2013-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 16. Մասնակիցների ռեեստրը վարողի գործառույթները

1. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա`

1) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով մասնակիցների ռեեստրը վարողին վերապահված գործառույթները,

2) սույն օրենքով սահմանված կարգով բացում և վարում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները,

3) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելու դեպքում տեղեկացնում է այդ մասին հարկային մարմնին,

4) մասնակցի ցանկության դեպքում տեխնիկական միջոցներով ապահովում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության, ինչպես նաև նրա հաշվի քաղվածքում առկա տեղեկատվության գաղտնիությունը: Սույն կետում նշված գաղտնիության ապահովման կարգը սահմանում է մասնակիցների ռեեստրը վարողը` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ,

5) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն` կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկումը, դրանց մուտքագրումը կենսաթոշակային հաշիվներին, մասնակիցների կենսաթոշակային փայերի մարումը,

6) պարտադիր կուտակային վճարները Կենտրոնական բանկում բացված իր հաշվից փոխանցում է կենսաթոշակային ֆոնդի պահառուի կողմից նշված համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին,

7) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում մասնակիցներին` կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ,

8) մասնակցի դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մեկ կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը մեկ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով,

9) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը ապահովագրական ընկերությանը` սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով,

10) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է միանվագ և ծրագրային վճարների կատարումը,

11) ժառանգների կամահայտության հիման վրա փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվին պահվող փայերը, իսկ փայերն անժառանգ ճանաչվելու դեպքում մարում է կենսաթոշակային փայերը և ձևավորված դրամական միջոցները փոխանցում պետական բյուջե,

12) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, բովանդակությամբ և պարբերականությամբ հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկին,

13) իրականացնում է սույն օրենքից, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ու մասնակիցների ռեեստրը վարողի միջև կնքված պայմանագրից և կենսաթոշակային ֆոնդի կանոններից բխող այլ գործառույթներ:

(16-րդ հոդվածը փոփ., խմբ. 12.11.12 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։