Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 78. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը

գործել է մինչև 2013-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 78. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով մասնակիցների շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն իրենց պարտականությունները բարեխղճորեն և խելամտորեն:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պատասխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Եթե վնաս պատճառած արարքն իրականացրել են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և(կամ) մասնակիցների ռեեստրը վարողի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք մասնակիցների առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը ներառում է, սակայն չի սահմանափակվում սույն օրենքի 79-րդ և 82-րդ հոդվածներով նախատեսված դեպքերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։