Հոդված 13.6. Բանկային գաղտնիքի տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը
Հոդված 13.6. Բանկային գաղտնիքի տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
2. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
(13.6-րդ հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-518-Ն)