Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-24-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում հարուցող մարմիններին

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 10. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում հարուցող մարմիններին

1. Բանկերը քրեական գործով մեղադրյալ ճանաչված անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին սույն օրենքի համապատասխան տրամադրում են միայն խուզարկության մասին, դատարանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և կնքված ծրարում: Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` տվյալ որոշումը ստանալու և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:

3. Բանկի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել բանկի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 11, 12 և 16 հոդվածներում սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։