Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 79. Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը
Հոդված 79. Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը
Ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` կառավարության սահմանած կարգով: